Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին. Տիգրան Աբրահամյան
«Երբ հրադադարը եղավ, իմ մոտ մտահոգություն կար, թե ի՞նչ գին է ունանալու այն, ինչի շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը»,-ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և հավելեց. «Նման մտահոգություն կա, քանի որ իրականության մեջ այն ռազմաքաղաքական իրավիճակը, որը կա Արցախի Հանրապետության և Հայաստանի շուրջ, ռիսկային կամ սպառնալիքների առումով, նվազեցում չի ունեցել»:
Պատգամավորի խոսքով՝ եղած իրավիճակը շարունակում է ոչ միայն բարձր ռիսկեր պարունակել իրավիճակի նոր զարգացումների առումով, այլ քաղաքական ու բանակցային առումով էլ որոշակի հարցերի տեղիք է տալիս:
Աբրահամյանն շեշտեց, որ դիտարկել է նաև Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, ըստ որոնց Հայաստանը չունի մանևրերլու այլ հնարավորություն:
«Այդ հայտարարություններից ուղիղ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին, կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև կառավարության նախօրեի նիստին դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից առաջարկներ ստանալու շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման շրջանակում, փորձում է ցույց տալ, որ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի տիրույթում, ինչի հետ կապված ես, բնականաբար, մեծ կասկածներ ունեմ»,-կարծիք հայտնեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Լավ է, որ Փաշինյանը չի ասում՝ Ալիև՛, մի հատ քննություն արա՝ նոր գերիներին ինձ ուղարկի. Արծվիկ Մինասյան
- Փաշինյանը լավ կլինի քիչ դրդի պարոն Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողություններն իր մասին. Մամիջանյան
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
- Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում ՀՀ տարածքների օկուպացիայի թեման 2-3-րդ պլան մղի. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին