19.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 799 մարդ, մահացել է 34 հիվանդ
Հայաստանում նոյեմբերի 18-ին կատարվել է 8148 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 799 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1903 հիվանդ, գրանցվել է մահվան 34 դեպք, որից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 19-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7212 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1402 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8614 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 289 360 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1019 մարդ, մահացել է 33 հիվանդ
- 17.11.2021. Կորոնավիրուսից 55 մարդ է մահացել
- 16.11.2021. Կորոնավիրուսից 58 մարդ է մահացել
- 15.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 378 մարդ, մահացել է 41 հիվանդ
- 14.11.2021. Կորոնավիրուսից 40 մարդ է մահացել
- 12.11.2021. Կորոնավիրուսով 78 հիվանդ է մահացել
- 11.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1482 մարդ, մահացել է 43 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան