Լավ է, որ Փաշինյանը չի ասում՝ Ալիև՛, մի հատ քննություն արա՝ նոր գերիներին ինձ ուղարկի. Արծվիկ Մինասյան
«Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների անվտանգությունը, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից խոսում է այն մարդկանց մասին, որոնք գտնվում են անազատության մեջ, գերեվարված վիճակում, նրա առաջին խնդիրն օր առաջ նրանց հայրենիք վերադարձնելն է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Անդրադանալով գերիների նկատմամբ քննություն վարելու Փաշինյանի հատարարությանը՝ Մինսայանը նկատեց, որ վերջինս և իշխանության շատ անդամներ ոչ միայն չեն տիրապետում օրենսդրությանը, այլ փորձում են կիսատ-պռատ լսածն օգտագործել իրենց PR-ի համար՝ թույլ տալով կոպտագույն օրենսդրական խախտումներ:
Մինչ այդ civic.am կայքի լրագրողը ասուլիսիսն ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին մեղադրեց գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը միտումնավոր խեղաթյուրելու մեջ:
Խամոյանը չպատասխանեց կայքի լրագրողին՝ շեշտելով, որ այն Հայաստանում ապատեղեկատվություն տարածող կայքերի առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցնում և սպասարկում է իշխանության շահերը:
Արծվիկ Մինասյանը civic.am կայքի լրագրողին և մասնագետներին առաջարկեց ուսումնասիրել Ժնևյան կոնվենցիան, Հայաստանի ներպետական օրենսդրությունը, որից հետո նոր հայտարարություններ անել:
«Մեր քաղաքացիները գտնվում են գերեվարված վիճակում, Փաշինյանի առաջին խնդիրն է այդ քաղաքացիներին վերադարձնել հայրենիք, ի՞նչ է նշանակում քննություն պետք է իրականացնենք, լավ է, որ չի ասում՝ Ալիև, մի հատ քննություն արա՝ նոր գերիներին ինձ ուղարկի»,-շեշտեց ընդդիմադիր պատգամավորը և նկատելով, որ Փաշինյանը դրանով արդարացնում է, որ ադրբեջանական դատարանները պատիժներ են սահմանել մեր քաղաքացիենրի նկատմամբ, հարցրեց. «Դա՞ եք հայտարարում, թե՞ էս գլխից ասում եք, որ մեր քաղաքացիների հետևից չեն գնալու»:
Պատգամավորի կարծիքով՝ ոչ մի պաշտոնատար անձ, առավել ես՝ կառավարության ղեկավարը իրավունք չպետք է ունենար ԱԺ ամբիոնից այդպիսի հայտարարություններ անել:
Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ քառօրյայի օրակարգում ընդդիմությունն առաջարկել էր հրատապ կարգով քննել գերիների հարցը և առաջարկել, որ որպես հասարակությանը հուզող հարց գործընթացը հրապարակային լինի, բայց իշխանական պատգամավորներն այն տեղափոխել են փակ ռեժիմ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
- Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում ՀՀ տարածքների օկուպացիայի թեման 2-3-րդ պլան մղի. Տիգրան Աբրահամյան