
«Բ…-ի տղա Նիկոլ» արտահայտությունը որոշ անձանց դեպքում կարող է լինել իրականության ամրագրում. Բագրատ Եսայան
«Բ…-ի տղա Նիկոլ» արտահայտությունը որոշ անձանց դեպքում կարող է լինել իրականության ամրագրում, հոգեվիճակի, օրվա կարգավիճակի նկարագրություն, գործողության բնութագրում և հայրենի հողեր հանձնելը ամբողջությամբ ընկնում է այդ բնորոշման տակ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում Դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար քրեական գործով անցնող ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Վերջինս հայտարարեց, որ առաջարկելու է բանասեր ներգրավել դատաքննությանը, որպեսզի հստակեցվի, թե այդ արտահայտությունն իրոք սեռական բնույթի է:
Եսայանը լրագողներին հայտնեց, որ չի հասկանում`թե ինչու է ինքը ներգրավված այդ գործում, որովհետև մեղքի որևէ անհատականացում քրեական գործում չկա և ինքն այդ արտահայտությունը չի արել:
«Քրեական գործի հարուցումից ամիսներ հետո մեկ ոստիկան հանկարծ հիշել է, որ ինքը ինձ տեսել է այնտեղ այդ արտահայտությունը վանկարկելիս։ 79 էջանոց մեղադրական եզրակացության մեջ անհարմար էլ է ասել ինչն է հիմնական մեղադրանքը։ Խուլիգանական դրդումներով իբր ես գոռացել եմ «բ...ի տղա Նիկոլ»։ Բայց պետք է ասեմ, որ ինքս նման բան չեմ գոռացել, քանի որ սովորություն չունեմ հասարակության մեջ այդպիսի արտահայտություններ անելու, որը ամենևին էլ չի նշանակում, թե ես համաձայն չեմ այդ բնութագրման հետ»,-նկատեց նա։
Ըստ Բագրատ Եսայանի՝ հարուցված գործն ապուշություն է՝ շեշտելով, որ դատախազը պետք է հրաժարվի այս գործից։
«Նրանք նախադեպ են փորձում ստեղծել հասարակության մեջ այս իշխանության նման բնութագրումները կանխելու համար, բայց վստահեցնում են դա իրենց չի հաջողվելու։ Այս գործը ամենավատ սցենարով հասնելու է մինչև ՄԻԵԴ»,-հայտարարեց Եսայանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին