«Ժողովուրդ». Քաղաքական որոշում կա՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանին հեռացնելու պաշտոնից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, որ գնացել է պաշտպանական գերատեսչություն՝ իրավիճակն իր ձեռքը վերցնելու և բոլորին թափ տալու համար, կադրերի փնտրտուքի մեջ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կա քաղաքական որոշում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հեռացնելու պաշտոնից: Դեռ նորանշանակ նախարարը չի աճապարում, քանի որ հարմար կադր չկա, որը կարող է փոխարինել ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Առայժմ կադրերի ուսումնասիրություն է:
Արտակ Դավթյանին փոխելու հրամայականը երկու պատճառ ունի. նախ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակը և կազմակերվածությունը գոհացնող չէ, ինչի ուղիղ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, բացի այդ, Գլխավոր շտաբի պետը անցնում է Դավիթ Գալստյանի՝ պարտոն Դավոյի նկատմամբ այս տարվա սկզբին հարուցված զենքի առուվաճառքի կոռուպցիոն քրեական գործով, և ինչպես տեղեկացրել էինք, առաջիկայում նրա կարգավիճակը գործով վկայից փոխարինվելու է հավանաբար մեղադրյալով:
Չի բացառվում՝ Արտակ Դավթյանն անգամ կալանավորվի շուտով: Նաև դրա համար է, որ Ա. Դավթյանին փոխարինելու քաղաքական որոշում է կայացվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան