Կամչատկայում երեք օր հայտարարվել է ձնահոսքի վտանգ
Ձնահոսքի վտանգը Կամչատկայի երկրամասի մի քանի շրջաններում կգործի մինչև նոյեմբերի 23-ը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Կամչատկայի Ձնահոսքի տարածաշրջանային կենտրոնին։
«Նոյեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 23-ը զրոյական ժամից Ելիզովսկու լեռնային տարածքներում, ներառյալ Կրոնոցկի արգելոցի տարածքը, Ուստ-Բոլշերեցկի, Սոբոլևսկի, Բիստրինսկի, Միլկովսկի, Ուստ-Կամչատսկի շրջանները, Վիլյուչինսկի, Կոզելսկի, Կորյակվոլկանո, Ավաչինսկի շրջանները և Կլյուչևսկոյ հրաբուխների խմբերը, ձնահոսքի վտանգի տակ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաստատությունը հավելել է, որ խորհուրդ են տալիս զբոսաշրջիկներին, որսորդներին և լեռներում աշխատող կազմակերպություններին զերծ մնալ այդ տարածքներում գործունեությունից։