Կլիմկինը հորդորել է Կիևին փոխել իր ռազմավարությունը՝ Դոնբասը չկորցնելու համար
Կիևը մեկ քայլ է հեռու Դոնբասը կորցնելուց, անհրաժեշտ է նոր ռազմավարություն տարածաշրջանի համար, ասել է երկրի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք... Մենք մեկ քայլ հեռու ենք Դոնբասը կորցնելուց: Մենք պետք է խոսենք մեր ընկերների հետ և ասենք, որ մեզ նոր ռազմավարություն է պետք, մենք պետք է ասենք, որ այս «Մինսկը» չի աշխատում: Չի աշխատի, քանի որ Պուտինը պատրաստ է ավելի հեռուն գնալ… Հիմա իրական աշխարհաքաղաքական մսաղացը կարող է սկսել պտտվել: Եվ պետք է հասկանանք, թե որտեղ ենք մենք այս խաղում: Եվ եթե ճիշտ խաղադրույքներ չանենք, ապա կա իրական սպառնալիք, որ մեզ աղացած միս կդարձնեն»,- ասել է Կլիմկինը «1+1» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ այսօր «սադրանքների» սպառնալիքը նույնը չէ, ինչ գարնանը, այլ ավելին է։ Նա ընդգծել է, որ Կիևին անհրաժեշտ է նոր ռազմավարություն Դոնբասի համար։