Փաշինյանը լավ կլինի քիչ դրդի պարոն Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողություններն իր մասին. Մամիջանյան
««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր Ազգային ժողովում է, ԱԺ-ում չգտնվելու պարագայում «Հայրենիք» կուսակցության գրասենյակում է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, նրան չեն տեսնում Ազգային ժողովում:
Իսկ ինչ վերաբերում է Աժ-կառավարություն հարցուպատասխաններին մասնակցության կամ չմասնակցության հարցին, ըստ Հ.Մամիջանյանի, Արթուր Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, նաև այլ վայրերում:
«Իսկ Նիկոլ Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5 միլիարդի թեման, առհասարակ քիչ դրդի պարոն Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողություններն իր մասին, որոնք պարունակում են, այդ թվում, նաև պետական գաղտնիք: Դա իր շահերից, վստահաբար, չի բխում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին