«Հրապարակ». Փաշինյանը մի քանի ֆունկցիա է ստանձնել` և՛ վարչապետի, և՛ նախագահի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը: Բայց Փաշինյանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, որոնց, որպես կանոն, մասնակցում են ԵԱՏՄ պետությունների նախագահները: Նա ԵԱՏՄ տարածքում միակ ղեկավարն է, որ մասնակցում է և՛ նախագահների, և՛ վարչապետների նիստերին:
Այստեղ էլ, փաստորեն, մերն ուրիշ է. Նիկոլ Փաշինյանը մի քանի ֆունկցիա է ստանձնել` և՛ վարչապետի, և՛ նախագահի: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ պետության գլուխը նախագահն է, իսկ վարչապետը գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության ղեկավարն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան