Ուկրաինայում հայտնել են պայմանը, որի դեպքում Թուրքիան կկարողանա իրեն ենթարկել Ղրիմը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության դեպքում Թուրքիան կարող է կողմ լինել Կիևին՝ Ղրիմի վրա տնտեսական վերահսկողություն ձեռք բերելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ «Glavred»-ի համար գրված հոդվածում ասել է քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կոչետկովը։
«Թուրքիան կգործի` կախված հանգամանքներից: Նա ցանկանում է իր համար մաքրել աշխարհաքաղաքական տարածքը, ուստի նրան կարող է հետաքրքրել միայն թաթարաղրիմական Ղրիմը, որը սերտորեն կհամագործակցի Թուրքիայի հետ, եթե այն դառնա թուրքական՝ տնտեսական իմաստով: Ուրիշ ոչինչ չի կարող հետաքրքրել Անկարային և դրդել օգնել Ուկրաինային»,- գրել է Կոչետկովը։
Վերլուծաբանն ընդգծել է, որ ոչ մի երկիր Կիևին ուղղակի ռազմական աջակցություն չի ցուցաբերի Մոսկվայի հետ հիպոթետիկ հակամարտության դեպքում։ Եվրոպական երկրները, ըստ Կոչետկովի, կախված են Ռուսաստանից գազի բարձր գների պատճառով և միայն «խորը մտահոգություն կարտահայտեն»։
Փորձագետը նշել է, որ Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից միայն ոչնչացնող զենքի մատակարարումների տեսքով օգնություն կարելի է ակնկալել, իսկ ԱՄՆ-ն այդպիսի զենքն այսօր արդեն տրամադրում Ուկրաինային։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ցնորամտություն էր համարել այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ Ինչպես նշել է ՌԴ ղեկավարը, Մոսկվան երբեք չի համաձայնի ուկրաինական տարածքում հակամարտության կողմ լինել։