Պեսկով. Մոսկվան տեսնում է ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրի խաբեության կրկնությունը
ՆԱՏՕ-ի գործողություններն Ուկրաինայում մատնանշում են դեպի արևելք դաշինքի ընդայնման սցենարի կրկնությունը, տեսնում ենք նաև, որ նման ծրագրերի բացակայության մասին հայտարարություններ չկան։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հիշեցրել է մեր ոչ վաղ անցյալը, երբ ՌԴ-ին խաբեցին, ես պարզապես մարդկային լեզվով եմ խոսում. ՌԴ-ին խոստացան, որ ՆԱՏՕ-ն առաջ չի գնա դեպի արևելք, այնուհետև խաբեցին, ՆԱՏՕ-ն ավելի հեռուն գնացք»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Նա նշել է, որ ներկայում նմանօրինակ սցենար է նկատվում:
«Մենք տեսնում ենք դաշինքի ռազմական ենթակառուցվածքի շեղումը դեպի Արևելք, տեսնում ենք Ուկրաինայի զինման գործընթաց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից, ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններ»,- ընդգծել է Պեսկովը: