Գեղարքունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում խախտումներ չեն արձանագրվել․ ՍԱՏՄ
Այսօր հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ տեսուչները շարունակել են ստուգայցերը իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում՝ վերահսկելով կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումների համապատասխանությունը սահմանված նորմերին, հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Գեղարքունիքի մարզում վերահսկողություն է կատարվել 4, Արարատում՝ 2, Վայոց Ձորում՝ 6, օբյեկտներում: Խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:
Տեսչությունից հիշեցնում են նաև,որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում