Փաշինյանի հրաժարականը պահանջող զոհված զինծառայողների մայրերի թիվն ավելանում է
Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների մայրերը երեկվանից ֆեյսբուքյան իրենց էջում հրապարակում են միևնույն գրառումը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս պահանջին նոր միացողներ կան։
Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հրապարկել է տեքստը.
«Միացեք մի լռեք. Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով
Ես՝ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանս, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրա կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է, որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։
Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»։
Մեկնաբանություններում բազմաթիվ քաղաքացիներ նշել են, որ միանում են Գալեյանի պահանջին, ևս 200 օգտատեր տարբեր մեկնաբանություններով կիսել է գրառումը՝ վստահեցնելով. «Ձեր հետ եմ»։
«Մխիթար Գալեյանը միայն Աստղիկի որդին չի, նա հայ ժողովրդինն էր, մեր բոլորինը, քանզի իր կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն մեզ բոլորիս...»
«Փրկենք մեր հայրենիքը,մեր հերոսացած եղբայրների հիշատակը,մեր վաղվա օրը»։
«Ձեզ հետ եմ, հերոս տղերքի անուշ մամաներ:
Չնայած գիտեմ, որ վիժվածքը էլի հետ է կանգնելու իր ասածից:
նիկոլ փաշինյան, դու ասել ես, որ պատրաստ ես կանգնել գնդակահարության պատի տակ, եթե ժողովուրդը պահանջի:
Ես` որպես ժողովրդի մաս և Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, հրաշքով փրկված Արա Դալլաքյանի մայր, պահանջում եմ, որ կանգնես գնդակահարության պատի տակ»,- գրել Լուսինե Հարոյանը։
«Ես, որպես զոհված զինծառայող Արայիկ Մելքոնյանի դուստր` միանում եմ Ձեր պահանջին, տիկին Աստղ ջան»,- գրել է Անի Մելքոնյանը։
«Ես նույնպես Հայաստանի քաղաքացի եմ, և տեսնելով մեր ծաղկուն սերնդին զոհ տալը և մեզ այս կարգի ցավի նվաստացման հասցնելը՝ միանում եմ Ձեր կոչին»։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին երեկ միացել էին Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրա Նազարյանը, Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյանը , Ազիզ Աղաջանյանի մայրը՝ Մելանյա Արոյանը և ուրիշներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան