Փիթ Դևիդսոնն ու Քիմ Քարդաշյանն առաջին անգամ միասին լուսանկար են տեղադրել
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնն առաջին անգամ միասին են լուսանկարվել իրենց ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցություններից շաբաթներ հետո:
Ինչպես գրում է Daily Mail-ը, սթենդափ կատակերգու Փիթն իր 28-ամյակը նշել է Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը: Դեռևս պարզ չէ, թե ինչ հարաբերությունների մեջ է 41-ամյա Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ։
Երեկույթի ժամանակ նրանց է միացել նաև հիփ-հոփի լեգենդ Ֆլավոր Ֆլավը: Հենց նրա Instagram-ում է հայտնվել լուսանկար, որում Քիմն ու Փիթը կեցվածք են ընդունում՝ կողք կողքի նստած։
Դևիդսոնն ու Քարդաշյանը, որը բաժանվում է իր ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, ծանոթացել են հեռուստատեսային շոուի ժամանակ, որտեղ նրանք մասնակցել են մի փոքրիկ էսքիզի՝ պատկերելով Ալադինին և արքայադուստր Ժասմինին: Վերջում նրանք համբուրվել են, որից հետո տաբլոիդները սկսել են խոսել փոխադարձ համակրանքի մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Քիմը դեռ իմ կինն է ու ես ուզում եմ միասին լինենք». Քանյե ՈՒեսթ
- Քիմ Քարդաշյանին նկատել են Փիթ Դևիդսոնի ձեռքը բռնած զբոսնելիս
- Քիմ Քարդաշյանը՝ 41 տարեկան
- Քիմ Քարդաշյանը բաժանությունից հետո գումար է վճարել Քանյե Ուեսթին
- Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին միասին ժամանակ են անցկացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին