Քենեդու սպանության մասին նոր ֆիլմում Օլիվեր Սթոունը հայտնել է դեպքի վերաբերյալ իր վարկածը
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին պատմող իր նոր վավերագրական ֆիլմի պրեմիերայի մասին: Գազետա.ռու-ն գրում է, որ The Sun-ի հաղորդմամբ, ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում տեղի կունենա նոյեմբերի 26-ին։
Հայտնի սցենարիստը ենթադրում է, որ Քենեդու սպանությունը կազմակերպվել է ԿՀՎ-ի կողմից՝ այն անվանելով «ոչ թե դավադրության տեսություն, այլ դավադրության փաստ»: Սթոունը կասկածի տակ է դնում այն փաստը, որ Լի Հարվի Օսվալդը կարող էր միայնակ սպանել նախագահին, իսկ ավելի ուշ սպանվել մինչև դատավարությունը Քենեդու սպանության հետ կապ չունեցող պատճառներով:
Ֆիլմը նկարագրում է մեկ այլ պահ. նախագահի դիահերձումն իրականացվել է ոչ թե Դալլասում, որտեղ նա մահացել է, այլ զորամասում երկու զինվորական ախտաբաններ, որոնցից մեկը հետագայում ոչնչացրել է իր գրառումները։
Սթոունն այն վարկածի կողմնակից է, որ նախագահը սպանվել է պացիֆիզմի համար։ Այսպիսով, նախագահը հաճախ էր հայտարարում խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին և հրամայել էր դուրս բերել այն ժամանակ դեռևս փոքրաթիվ ամերիկյան ռազմական կոնտինգենտը Վիետնամից:
«Իմ կարծիքով, պետական հեղաշրջում եղավ երիտասարդ նախագահի դեմ, ով փորձում էր փոքր քայլերով փոխել այս երկրում իրերի վիճակը»,- ասել է նա։
Ջոն Քենեդու սպանության հետ կապված բոլոր փաստաթղթերի գաղտնազերծումը նախատեսված էր դեռ 2017 թվականին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն ժամանակ հետաձգել էր վերջնաժամկետը մինչև 2021 թվականի հոկտեմբեր՝ «ազգային անվտանգությանն ակնհայտ սպառնալիքի» պատճառով։ Ջո Բայդենն իր հերթին նույնպես հետաձգել է բոլոր փաստաթղթերի գաղտնազերծումը մինչև 2022 թվականի դեկտեմբեր։