Հավաստի տեղեկություններ կան, որ միջանցքի հետ կապված փաստաթուղթ կա արդեն ստորագրված. Ավետիք Իշխանյան
«Միայն վերջին պարտությունը ցույց տվեց, որ որևէ մեկին պետք չէ մեղադրել, մեր ապիկարության պատճառով է այս ամենը կատարվել: Նույնը եղել է 1921 թվականին: Ես ձեզ վստահաբար եմ ասում, որ 1921 թվականին Արցախը կարող էր միանալ Հայաստանին, եթե հայ բոլշևիկները հետևողական լինեին, և սա փաստ է»,-ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ելույթ ուեննալով ՀԴԿ-ի և «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեի այսօր կազմակերպած «Արցախի և Սյունիքի հանձնումը Հայաստանի կործանումն է» թեմայով քննարկմանը:
Նրա ներկայացմամբ՝ այն ժամանակ հայ բոլշևիկները, ի տարբերություն ռուսների, համարեցին, որ ընդհանուր պետություն է և պետք չէ ինչ-որ բան անել:
Անդրադառնալով ներկա իրադարձություններին՝ Իշխանյանը նկատեց, որ երբ կենտրոնը տեսնում է որ տարածաշրջանում մի կողմը զիջող է, ապա նա անցնում է մյուսի կողմը:
«Պատերազմը սկսվել է 2018թ-ից, ես բազմիցս ասել եմ, որ հենց այդ ժամանակ են դրվել պարտության հիմքերը՝ հետևողական հակառուսական քաղաքականությամբ, գոնե թղթի վրա մեր դաշնակցին թշնամի դարձնելով և Ադրբեջանին հարձակման հնարավորություն տալով»,-հայտարարեց Իշխանյանը:
Ըստ նրա՝ դիմադրողական շարժումը Հայաստանում պետք է ստեղծվեր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի ահջորդ իսկ օրը, բայց փողոց դուրս եկած ժողովրդին տեր կանգնող չեղավ, իսկ հետագայում ստեղծված կուսակցական կազմավորման յուրաքանչյուր անդամ իր թելն էր մանում:
Ավետիք Իշխանյանի կարծիքով այսօր գոնե պետք է դիմադրողական ուժեղ շարժում ստեղծվի:
«Իրավիճակն օրհասական է և եթե Սյունիքն էլ կորցնենք՝ կորցնում ենք ամեն ինչ, իսկ այն հավանական է, նույնիսկ բավականին հավաստի տեղեկություններ կան, որ միջանցքի հետ կապված փաստաթուղթ կա արդեն ստորագրված»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան