Հարավային Կորեայում բարձր ախտածին թռչնագրիպի վեց դեպք է հայտնաբերվել
Հարավային Կորեայում հայտնաբերվել է բարձր ախտածին H5N8 թռչնագրիպի վեց դեպք: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է երկրի պարենի, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարարությունը։
Վերջին բռնկումը գրանցվել է Ջեոլանամ-դո նահանգի Գանջին շրջանի բադերի ֆերմայում, որտեղ պահվում է 24000 թռչուն: Ֆերմայի բոլոր բադերը կմորթվեն:
Համաձայն գործող կանոնների՝ վարակված տնտեսություններից երեք կիլոմետր շառավղով բոլոր թռչունները պետք է մորթվեն։ Համաճարակի բռնկման վայրից 10 կիլոմետր շառավղով թռչնաֆաբրիկաների և անասնաբուծական ձեռնարկությունների գործունեությունը մեկ ամսով դադարեցվում է։