Երիտասարդ վենեսուելացիները փորձել են գերազանցել Գինեսի ամենամեծ նվագախմբի ռեկորդը
Վենեսուելացի երաժիշտները մտադիր են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ նվագախումբ։
Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, նրանք համերգ են տվել, որին մասնակցել է ավելի քան 12 000 մարդ։ Նրանք կատարել են Պյոտր Չայկովսկու «Սլավոնական երթը»։ Դիրիժոր Անդրես Դավիդ Ասկանիոյի խոսքով՝ ընտրվել է Չայկովսկու «Սլավոնական երթը», քանի որ այն գիտեն բոլոր երաժիշտները։
Ինչպես նշել են Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունում, ռեկորդը գրանցելու համար հրավիրվել է 240 գնահատող։ 12 098 վենեսուելացի երիտասարդ երաժիշտների (ամենաերիտասարդը 12 տարեկան) ելույթը երկրի ԱԳՆ-ում «անթերի» են անվանել։
Համաձայն կանոնների՝ նվագախմբի բոլոր անդամները պետք է լինեն պրոֆեսիոնալ երաժիշտներ և նվագեն իրենց գործիքները ողջ համերգի ընթացքում, որը պետք է տևի առնվազն հինգ րոպե։
Վեց ամիս առաջ երիտասարդ վենեսուելացի երաժիշտներն փորձել էին ռեկորդ սահմանել, այդ փորձին մասնակցել էր 10 071 մարդ, սակայն տեխնիկական թերությունների պատճառով ձեռքբերումը չի ճանաչվել Գինեսի ռեկորդների գրքում
Սպասվում է, որ գնահատողները իրենց որոշումը կհրապարակեն 10 օրվա ընթացքում։ Այս պահին աշխարհի ամենամեծ նվագախմբի ռեկորդը պատկանում է ռուսներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա