Բայդենն այս տարի ներում է շնորհել Գետնանուշի Կարագին և Դոնդողին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցել է Գոհաբանության օրվա ամենամյա՝ հնդկահավերի ներման 74-րդ միջոցառմանը։ Այն անցկացվել է նոյեմբերի 19-ին Սպիտակ տան Վարդերի այգում։
CNN-ի փոխանցմամբ, Բայդենն այս տարի ներում է շնորհել Գետնանուշի կարագ և Դոնդող անուններով հնդկահավերին։ Նրանց այդպես են անվանել Ինդիանա նահանգի Ջասպեր քաղաքի դպրոցի աշակերտները։ Հենց այդ քաղաքի թռչնաբուծարանում էլ մեծացել են ընտանի թռչունները։
Անդրադառնալով հնդկահավերի ընտրության չափանիշներին, ԱՄՆ նախագահը կատակել է.
«Գետնանուշի Կարագը և Դոնդողը ընտրվել են՝ հաշվի առնելով նրանց խառնվածքը, արտաքինը և, ենթադրում եմ, պատվաստված լինելը»։
Նա ընդգծել է համավարակը հաղթահարելու ու ավանդույթները նշելուն վերադառնալու կարևորությունը։