
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցից հետո պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Ըստ «ՌԱԻ նովոստի»-ի՝ այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ:
«Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու համար տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները»,-ասված է փաստաթղթում։