Վերջին 24 ժամում Լեհաստանից և Լիտվայից փորձել են Բելառուս դուրս բերել 490 փախստականի
Լեհաստանի անվտանգության ուժերը փորձել են բռնի ուժով բելառուսական տարածք արտաքսել միգրանտների 12 խմբի՝ ավելի քան 350 հոգու։ Բելառուսի պետական սահմանային կոմիտեիTelegram ալիքում տարածած լուրը տարածում է «Գազետա ռու»-ն։
Նմանատիպ փորձեր են արել նաև Լիտվայի իրավապահները։ Նրանք փորձել են Բելառուս արտաքսել 9 խմբի, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 140 մարդ
«Լատվիայի ուղղությամբ առնվազն 20 փախստականի բռնի ուժով դուրս մղելու մեկ փորձ է եղել»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ փախստականների երեք խումբ՝ ներառյալ կանայք և երեխաներ, շարունակում են գտնվել Բելառուսի սահմանի հարակից տարածքում։ Լեհական կողմից՝ երկու խումբ՝ ավելի քան 110 հոգի, լատվիական և լիտվական ուղղություններով՝ 1-ական խումբ: Վերջին երկու խմբերում ընդհանուր կա ավելի քան 30 հոգի։