ՄԱԿ-ը ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ
Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը, ՄԱԿ-ը ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է, որ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին առաջարկեց (836 (IX) բանաձևը) ընդունել Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը՝ որպես համաշխարհային եղբայրության և երեխաների միջև փոխըմբռնման օր, որը նվիրված է ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը: ՄԱԿ-ը կառավարություններին հորդորեց նշելու այդ տոնը՝ իրենց հարմար ցանկացած օրացույցային օր:
Նոյեմբերի 20-ին նշվում է 1959 թ. Երեխայի իրավունքների հռչակագրի և 1989 թ. Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման օրը:
Կոնվենցիան, որը մարդու իրավունքների ամենավավերացված պայմանագիրն է, պարունակում է երեխաների մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, առողջության, կրթության, հանգստի և ժամանցի, ծնողական խնամքի, բռնությունից և խտրականությունից պաշտպանվելու և արտահայտվելու իրավունքները:
«Կիրառելով Կոնվենցիայի դրույթները և միավորելով բոլոր պետությունների և տարածաշրջանների ջանքերը՝ ողջ աշխարհում երկխոսության և գործողությունների միջոցով եկեք միասին աշխատենք երեխաների իրավունքների պաշտպանության և երեխաների համար բարենպաստ միջավայր զարգացնելու համար»,-ասվում է ՄԱԿ-ի տարածած ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան