Նոյեմբերի 16-ին զոհված երեք զինծառայողներ հետմահու պարգևատրվել են
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ Հայաստանի արևելյան սահմանագոտում հայկական դիրքերի վրա հարձակման ու Սյունիքում ծավալված մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողներից երեքը հետմահու պարգևատրվել են։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրերի համաձայն,
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հաստատված վեց զոհի մասին։
Արցախի ԱԻՊԾ-ն երեկ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը Շուշիում ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին:
Նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմը Իշխանասարի տարածքում զոհված 3 հայ զինծառայողի մարմին է փոխանցել․ ԱՀ ԱԻՊԾ
- ՊՆ-ն հրապարակել է Սյունիքում մարտական գործողությունների հետևանքով զոհված վեց զինծառայողի անուն
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող