Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին
Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին: Հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի՝ «Հայաստան. հիշողության թել» վերնագրված ֆիլմը սկսվում է Եռաբլրի կադրերով: Այն անդրադառնում է արցախյան 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին, այդ պատերազմում Թուրքիայի դերին, Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրողություններին ու սահմանային իրավիճակին: Այս մասին հայտնում են նախագահի ախատակազմից:
Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանի և Արցախի քրիստոնեական ժառանգության մասին, նշվում է, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական քաղաքակրթություն կրող երկիր Կովկասի սրտում, բնական կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև:
Հեղինակն այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, հայկական եկեղեցիներ, անդրադարձել պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցված հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին: Ֆիլմում նա ներկայացրել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ իր հարցազրույցները:
Ֆիլմը կարող եք դիտել հղմամբ: