Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ ստեղծել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով կապի ուղիղ գիծ ստեղծել՝ Արցախի Հանրապետության շուրջ միջադեպերը կանխելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցներից հետո։
«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան