Վարդան Ոսկանյան. Պետք է պատրաստվել թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։
Իրականում դա թշնամուն ինչպես հարկն է չճանաչելու հետևանքով ի հայտ եկած մոլորություն է՝ Առաջավոր Ասիայում գոյություն չունեցող հարմարավետության գոտում տեղավորվելու պատրանք, որի սին լինելը մենք հիմա տեսնում ենք գրեթե ամեն օր։
Ցավոք, հսկայական կորուստներից հետո էլ մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ուզում ըմբռնել, որ նման հարմարավետության գոտի այն տարածաշրջանում, որտեղ մեր նախնյաց և մեր սրբազան հողն է, երբեք երկարաժամկետ կտրվածքով չի եղել, չկա այժմ և տեսանելի ապագայում էլ չի լինելու։
Ուստի պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը, այլ ոչ թե՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Գրեթե համոզված եմ, որ բարբարոսները սրանից հետո ավելի զուսպ կլինեն
- Վարդան Ոսկանյան. «Խաղաղության» հարցում շտապելն իրականում թշնամական է
- 1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 1500 քառակուսի կմ-ով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս. Վարդան Ոսկանյան
- Որոշակի բլեֆի բաղադրիչ կա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Հիմա Բաքվի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինավուրց հողում
- Ենթադրաբար դա պետք է լինի Իրանը․ Վարդան Ոսկանյան
- Ալիևի դիրքերը թե միջազգային ասպարեզում և թե իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում