ԱԳՆ. Անկարան նոր պայմաններ է առաջադրում
Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքը» բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում։
Միրզոյանն ասել է՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։
«Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,-ասել է Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյան. Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են
- Արարատ Միրզոյան. Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը