ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների օգնականները քննարկել են Անդրկովկասի իրադարձությունները
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ուրբաթ օրը հեռախոսով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում, Աֆղանստանում, Սիրիայում և Անդրկովկասում։ ՏԱՍՍ-ի փախանցմամբ՝ այդ մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնի հայտարարության մեջ։
Նա հայտնել է, որ Սալիվանն ու Քալինը խոսել են հոկտեմբերի 31-ին Հռոմում նախագահներ Ջո Բայդենի և Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության հետագա քայլերի մասին։
«Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում, Աֆղանստանում, Սիրիայում և Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում կայունության պահպանման կարևորության վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են