Ամերիկացիները հայտարարել են Լուսնի վրա ատոմակայանի կառուցման առաջարկների ընդունման մասին
ՆԱՍԱ-ն և Այդահոյի ազգային լաբորատորիան հայտարարել են լուսնային ատոմակայանի կառուցման գաղափարների ընդունման մասին։ Հաղորդում է Associated Press-ը:
Առաջարկների ընդունման մեկնարկը հայտարարվել է նոյեմբերի 19-ին։ Մինչեւ 2020-ականների վերջ նախատեսվում է ստեղծել արեգակնային էներգիայից անկախ էներգիայի մատակարարման համակարգ, այդ նպատակով առաջարկների տարբերակները պետք է ուղարկվեն ՆԱՍԱ-ին մինչև 2022 թվականի փետրվարի 19-ը։
«Լուսնային մակերևույթի վրա հուսալի և հզոր էներգահամակարգի ապահովումը կենսական քայլ է տիեզերական հետազոտության մեջ, և մենք կարող ենք դա անել»,-ասել է Այդահոյի ազգային լաբորատորիայի ծրագրի ղեկավար Սեբաստիան Կորբիզիերոն:
Եթե հնարավոր լինի ապահովել մարդու կայուն ներկայությունը Լուսնի վրա, ապա հաջորդ թիրախը կլինի Մարսը։ NASA-ն ասում է, որ վերգետնյա միջուկային ռեակտորը կարող է ապահովել հուսալի և հզոր էներգահամակարգ՝Լուսնի կամ Մարսի շրջակա միջավայրի պայմաններից անկախ: Գործակալության ներկայացուցիչները հույս ունեն, որ այս նախագիծը կհանգեցնի տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք օգտակար կլինեն նաև Երկրի վրա։
Ռեակտորը կկառուցվի Երկրի վրա, այնուհետև կուղարկվի Լուսին։
Պլանների համաձայն՝ համակարգը պետք է ներառի ուրանի վառելիքով աշխատող ռեակտորի միջուկ, ջերմությունը էլեկտրաէներգիայի վերածելու համակարգ, ջեռուցման կառավարման համակարգ և բաշխման համակարգ, որը 10 տարվա ընթացքում պետք է ապահովի առնվազն 40 կիլովատ հզորություն։ Նշվում է նաև, որ ռեակտորը պետք է միացվի և անջատվի առանց մարդու միջամտության, կարողանա աշխատել վայրէջքի մոդուլի վրա, ինչպես նաև հարմար լինի փոխադրման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան