Բելառուսն իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը «պատերազմի նախապատրաստություն» է որակել
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը հանրապետության սահմանների մոտ և Լեհաստանի ռազմական բաղադրիչի ուժեղացումը կարելի է համարել որպես պատերազմի նախապատրաստություն։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այս ամենը շատ տագնապալի է և մտահոգիչ այն առումով, որ իրականացվում է նման միջոցառումների համալիր»,-ասել է նախարարը արտասահմանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նախարարության YouTube-յան ալիքում։
«Ինչու՞, մենք սպառնո՞ւմ ենք, ոչ: Չնայած նրանք խոսում են ռուսական սպառնալիքի մասին, բայց այդ ամենը ճիշտ չէ, Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկին սպառնալ, ինչպես մենք՝ գտնվելով Միութենական պետությունում։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, սրանք մտածածին են՝ սեփական հասարակության առաջ իրենց սպառազինումն արդարացնելու համար»,- ընդգծել է ՊՆ ղեկավարը։
Խրենինը նշեց, որ նման իրավիճակում շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և հավելել, որ գործընթացների ներկա վիճակը իրեն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմին նախորդած իրադարձությունները։