Բնակիչներն արձագանքում են Կենտրոնի նախկին թաղապետին. Համաձայնություն են տվել լողավազանի ապամոնտաժման համար
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծ 53 հասցեում գտնվող շենքի բակի լուսանկարներ է հրապարակել ու, մեղմ ասած, վատ ու քննադատական խոսքեր ուղղել քաղաքային իշխանություններին։
Շատ օգտատերեր միացել էին քննադատությանը՝ նշելով նաև այլ հասցեներ, այդ թվում Ֆիզգորոդոկն ու այնտեղ տեղի ունեցած զարգացումները։
«Նենց չի որ պատմամշակույթային արժեք ունեցող թաղամասում նույն վանդալիզմը չի կատարվում։
Ֆիզգորոդոկում արդեն 2 տարի է պայքարում ենք մանկական խաղահրապարակի, 60 հոդվածի ապօրինի սեփականացման և կառուցապատման դեմ։
Մոտ 60 ծառ 50 տարեկան բուլդուզերով արմատախիլ արվեց բոլորի առջև, բնակիչների հանդեպ կիրառվեց բիրտ ուժ և ձերբակալություններ ոստիկանների ու կարմիր բերետավորների կողմից և ոչ մի ձայն վերևներից։ Ւրանք սենց են սիրում երկիրը»,-նշել է օգտատեր Վարդան Հարությունյանը։
Բնակիչներից մեկը շնորհակալություն է հայտնել նախկին թաղապետին խնդրի մասին բարձրաձայնելու համար։ Ի պատասխան բնակչին հիշեցել են, որ իրենց շենքում նոր վերելակ են տեղադրել, խորհուրդ տվել շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին ու Կենտրոնի գործող թաղապետին։
Շենքի բնակիչներից մեկը, որ գրանցված է Արթուր Թոգրամաջյան անունով , մասնավորապես գրել է.
«Ինչ որ մարդկանց դուր չի գալիս մեր բակի բարեկարգումն ու նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցումը: Ին՞չ կա տղերք, էտ անհանգստացող քոմենթ գրողներից ովքե՞ր են մեր բակից, ինչի՞ց եք տեղյակ։ 2.5 տարուց ավել լողավազանները չեն գործել, ծառայել է որպես մեծ աղբաման, բակը անմխիթար վիճակում, ծառերը 25 տարուց ավել չեն էտվել ու էլի բազում խնդիրներ....:
Հիմա էս ամենը ո՞ւմ դուրը չի գալիս, ի՞նչ կա, ում հաշվին էք քաղաքական դիվիդենտներ հավաքում»։
Նա նաև հրապարակել է բնակիչների համաձայնությունները լողավազանի ապամոնտաժման վերաբերյալ։