Չարտերների շնորհիվ դեպի Եգիպտոս շրջագայությունները էժանացել են 50 տոկոսով
Չարտերային ծրագրի մեկնարկից ի վեր Եգիպտոս ուղևորությունների գները նվազել են 50 տոկոսով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։
«Նոյեմբերի 9-ից չարտերների ի հայտ գալու շնորհիվ մոտ օրերի ուղղությամբ շրջագայությունների արժեքը նվազել է 30-40 տոկոսով»,- ասել է Լոմիձեն։
Նրա խոսքով՝ հանգստացողները սովորաբար յոթ գիշերակացով են մեկնում։
Նա նշել է, որ այժմ Եգիպտոսն արտասահմանյան ուղղությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում դեկտեմբեր ամսվա վաճառքների առումով։ Դրան հաջորդում են Թուրքիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կուբան, Արաբական Միացյալ Էմիրությունները։
«Եգիպտոսի նկատմամբ պահանջարկը մշտապես բարձր է: Բայց կան գործոններ, որոնք թույլ չեն տալիս դառնալ սեզոնի բացարձակ առաջատարը», - ավելացրել է ATOR-ի ղեկավարը:
Նա պարզաբանել է, որ եգիպտական շուկայում հիմնական խնդիրը համարների պակասն է։ Պահանջված հյուրանոցներում տեղեր չկան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին