Բաքուն համաձայնել է Բրյուսելում Երևանի հետ գագաթնաժողով անցկացնել
Ադրբեջանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձրագույն մակարդակով գագաթնաժողով կազմակերպելուն: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար և ողջունում է նման շփումները»,-հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն և մատուցել այդ երկրի գործողություններին հակասող «կառուցողական» դատողություններ երկխոսության պատրաստ լինելու մասին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի գաղափարն առաջարկել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նախորդ օրը նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ր Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան