Թալիբները կսկսեն վճարել պետական ծառայողների վերջին երեք ամսվա աշխատավարձերը
Այս օրվանից թալիբները կսկսեն վճարել պետական ծառայողների աշխատավարձերը: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին ասել է շարժման խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդը:
Շատ աֆղանցիներ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, այդ թվում՝ պետական ծառայողները, ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի աշխատակիցները, կրթության և առողջապահության ոլորտի աշխատողները: Հարյուրավոր բժիշկներ և պետական էներգետիկ կորպորացիայի աշխատակիցներ աշխատավարձերի ուշացման պատճառով բողոքի ցույց են անցկացրել Քաբուլում։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին ասել է, որ վճարումների ուշացումից տուժել է մոտ կես միլիոն պետական ծառայող։
«Իսլամական էմիրության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ շաբաթ օրվանից բոլոր պետական ծառայողներին կվճարվեն վերջին երեք ամիսների աշխատավարձերը»,-Twitter-ում գրել է Մուջահիդը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան