Մերիլին Մենսոնը կանանց փակել է ձայնամեկուսիչ ապակյա սենյակում և այն օգտագործել հոգեբանական կտտանքների համար
Ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնին մեղադրում են, որ նա կանանց փակել է ապակյա ձայնամեկուսիչ սենյակում՝ «հոգեբանական կտտանքների ենթարկելու համար»: Այս մասին գրում է The Rolling Stone ամսագիրը։
Հաղորդվում է, որ սկզբնապես Արևմտյան Հոլիվուդի իր բնակարանում գտնվող սենյակը տրամադրվել է ձայնագրման ստուդիային, սակայն ավելի ուշ արտիստը վերասարքավորել է տարածք, որը կոչել է «վատ աղջիկների սենյակ»:
Հրատարակության տվյալներով՝ մի քանի կանայք, որոնք տարիներ շարունակ հանդիպել են Մենսոնի հետ, ասել են, որ նա այդ վայրն օգտագործել է որպես «բանտարկության խցիկ, որն օգտագործվում է հոգեբանական կտտանքների համար»:
Նրանք, ովքեր, իբր, փակված են եղել ներսում, պատմել են, որ երաժիշտը նրանց այնտեղ մի քանի ժամով է թողել առանց սննդի եւ ջրի: