Ուկրաինան օրենքով էմբարգո դրեց Բելառուսից ապրանքների ներմուծման վրա
Ուկրաինայի Գերագույն ռադան գրանցել է Բելառուսից ապրանքների ներմուծման էմբարգոյի արգելքի մասին օրենքի նախագիծ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում։
Փաստաթղթի տեքստը Ռադայի կայքում չկա։ Նախաձեռնության հեղինակը «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Դանուցան էր։
Ավելի վաղ Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ից երկիրը կդադարեցնի Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառները նախարարությունում չեն նշել։