Պենտագոնի ղեկավարը իրանական անօդաչու թռչող սարքերը ԱՄՆ զինված ուժերին սպառնալիք է համարում
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իրանական հարձակվողական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը որակել է որպես մշտական սպառնալիք Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի համար և խոչընդոտ ահաբեկչության դեմ պայքարին։ Լուրը հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Իրանի կողմից կամիկաձե անօդաչու թռչող սարքերի տարածումը մշտական սպառնալիք է ԱՄՆ զորքերի համար և խոչընդոտ է ԻՊ-ի դեմ պայքարում: Ինչպես տեսնում ենք Իրաքում, Սաուդյան Արաբիայում և տարածաշրջանի այլ երկրներում՝ մեր շատ գործընկերներ ամեն օր բախվում են նույն վտանգի հետ»,-այդ մասին նա ասել է Բահրեյնում անցկացվող համաժողովի ժամանակ:
Պենտագոնի ղեկավարը խոստացել է օգնել դաշնակիցներին անօդաչու սարքերի հարձակումների դեմ պայքարում։
«Մենք զգալիորեն մեծացրել ենք Սաուդյան Արաբիայի պաշտպանվելու ունակությունը: Սաուդյան ցամաքային և օդային ուժերն այժմ որսում են Եմենից թռչող անօդաչու թռչող սարքերի և հրթիռների 90%-ը: Մենք աշխատում ենք այդ տոկոսը հասցնել 100-ի»,-ասել է Օսթինը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են