
Աղիներով հիվանդը պետք է բացառի սնդակարգից խնձորը
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել խնձորը։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Կորաբլյովան։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», խնձորը հատկապես վտանգավոր է խոցերի ու գաստրիտների ժամանակ։ Ավելին, դատարկ ստամոքսին կերած խնձորն առաջացնում է փքվածություն, լորձաթաղանթի գրգռում։
Որպես այլընտրանք, մասնագետը խորհուրդ է տալիս ուտել եփած խնձոր, քանի որ ջերմային մշակումը ոչնչացնում է խնձորի մեջ պարունակվող կիտրոնաթթուները և խնձորաթթուները, սակայն պահպանվում է պեկտինը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքների վրա։