«Հրապարակ». Արարատի մարզպետը Վեդի համայնքում «վիզ չի դնում» ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանի հաղթանակի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ի տարբերություն Մասիս համայնքի, Վեդի խոշորացված համայնքում «վիզ չի դնում» ՔՊ թեկնածու, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հաղթանակի համար։ Եթե Մասիսում իր սպառնալիքով տասնյակ համայնքապետերի է ընդգրկել ՔՊ ավագանու ցուցակում և ստիպում է ձայն բերել, ապա Վեդիում միայն Լուսառատի համայնքապետի ԺՊ-ն է։ Պատճառը նախկին և ներկա մարզպետների միջանձնային լարված հարաբերություններն են։
Թևոնյանը շարունակում է ի դեմս Գարիկ Սարգսյանի իրեն մրցակից տեսնել, իսկ Սարգսյանը չի կարողանում մարսել, որ իրեն փոխարինել են Թևոնյանով։ Ուշագրավ է, որ Արարատում Թևոնյանին հաջողվել է Ավշարի Գրիգորյանների ազդեցության գոտում գտնվող մի քանի համայնքապետերի ևս ՔՊ ցուցակ բերել, օրինակ՝ Անջառի համայնքապետին, Ուրցալանջի, Պարույր Սևակի, Վարդաշատի ժամանակավոր պաշտոնակատարներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան