«Փաստ». Ինչու են լարվել Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ բավականին լարված են: Բանն այն է, որ նա սովոր է ազատ տեղաշարժին, իրեն հաճախ կարելի էր տեսնել Երևանի փողոցներում քայլելիս, իսկ հիմա, կարգավիճակի բերումով, հանդիսանում է հատուկ պահպանվող անձ, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կանոններ և սահմանափակումներ են գործում: Նրան մշտապես ուղեկցում է անվտանգության 6 աշխատակից, ինչը նյարդայնացնում է Ալեն Սիմոնյանին:
Ի դեպ, «հատուկ պահպանումը» առավել խիստ է դարձել Արարատ Միրզոյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո: Մեր ունեցած տեղեկություններով, Սիմոնյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր տեղաշարժերի ժամանակ այդքան մարդկանց ներկայությանը և ամեն կերպ փորձում է խուսափել նրանցից՝ դրանով, սակայն, անհարմար դրության մեջ դնելով ՊՊԾ աշխատակիցներին, որոնց գործառույթները սահմանված են օրենքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան