Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանը
82 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը։ Լուրը հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Ռ.Ալթունյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։ 1968-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր 1990-ից): 1987-90-ին եղել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, 1983-96-ին՝ Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար:
Հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, Սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է նաև երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։
Ալթունյանը հեղինակել է «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիան (2010թ.), «Հիշատակարան» ոկալ-սիմֆոնիկ կանտատը (1969թ.խոսք Հ.Մաթևոսյանի), Սիմֆոնիա (1980թ.), Կոնցերտ-սիմֆոնիա-ջութակի, ալտի և սիմֆ. նվագախմբի համար (1966թ.), Սիմֆոնիետ-կամերային նվագախմբի համար (1997թ.), «Թափուր անդաստան» (դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար 1998թ.), «Անտունի» (քամանչայի և կամերային նվագախոմբի համար 2001թ.), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1968թ.), 2 լարային կվարտետ (1962թ.,1996թ.), Մանրանվագ լարային քառյակի համար («Քոչարի»,«Բերդպար» 1964-72թթ.), ժողովրդական երգերի մշակումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները