Տավուշում 2-րդ հարկի պատշգամբի փլուզման հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, յոթը՝ տուժել
Նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների՝ մեկ քաղաքացի մահացել է, յոթը՝ տուժել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են։
Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի