Ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն անհետ կորած զինծառայողներից և գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի արևելյան սահմանին արձանագրված ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն 2 տասնյակ անհետ կորած հայ զինծառայողներից և մեկ տասնյակն անցնող գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա։
Ըստ էության տեղի է ունեցել լոկալ մարտական գործողություններ՝ երկուստեք խիստ սահմանափակված մարդկային ուժի և զինանոցի կիրառման պայմաններում, իսկ բուն գործողությունների թատերաբեմը ևս մեծ տարածք չի ընդգրկել։
Սակայն այս պայմաններում ունենք կորցրած մարտական հենակետեր, իսկ մի քանի տասնյակ հայ զինծառայողների ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։
Սրանք իրենց պաշտոնները միայն իշխանական բարիքներից և արտոնություններից օգտվելու համար են օգտագործում, իսկ որտեղ կա պատասխանատվության խնդիր՝ գոյություն չունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյան. Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը
- Նոյեմբերի 16-ին զոհված երեք զինծառայողներ հետմահու պարգևատրվել են
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան