Կուսակցական դրոշները վայր դրած փորձենք համատեղ ուժերով ոչ ասել ազգակործան ծրագրերին. Արա Զոհրաբյան
«Սա վերկուսակցական գործընթաց է, այսօր Արցախի մեծ մասը կորցրել ենք և տեսնում ենք, որ խնդիրը հասել է ՀՀ սահմաններին»,-հայտարարեց փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ նախկինում շատերը չէին հասկանում, որ Արցախը Հայաստանի դարպասն է:
Նկատելով, որ այսօր էլ մեր զինվորին թիկունք չեն կանգնում՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ ժողովուրդը քաջ գիտակցում է, որ մեր զինվորները չեն պարտվել, այլ թուղթ ու գրիչով, փողկապով մարդիկ են հանձնել տարածքները:
«Այս պահին շատ կարևոր է Փաշինյանի հայտարարած փաստաթղթի հրապարակումը, մենք գաղտնի փաստաթղթերի օգուտը չենք տեսել»,-հայտարարեց Զոհրաբյանը և շեշտեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ բազմաթիվ զոհեր ու միջադեպեր են եղել:
Նա հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ ժողովրդից գաղտնի փաստաթուղթ չի ստորգրելու, բայց արեց այն, ասելով, որ այն միակ լուծումն էր այրունահեղությունը դադարեցնելու, սակայն մեկ տարի է անցել և նորից նույն վիճակն է:
Դիմելով ժողովրդին՝ Զոհրաբյանն ասաց. «Հարգելիներս հասկացեք, այսօր գերտերությունները մեր հարցը լուծում են առանց մեզ և եթե նրանք դրսից տեսնում են, որ ժողովուրդն անտարբեր է, նրան հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում մեր ներսում, ապա շատ ավելի հեշտ են կարողանալու կտրտել մեզ»:
Նա հայտարարեց, որ երբ ժողովուրդը ոտքի կանգնի, ապ դրսի պետությունները ուզեն թե չուզեն՝ հաշվի են նստելու դրա հետ:
«Մենք պետք է կուսակցական դրոշները, տարաձայնությունները վայր դրած փորձենք համատեղ ուժերով ոչ ասել ազգակործան ծրագրերին»,-ասաց փաստաբանների դպրոցի տնօրենը և կոչ արեց բոլորին միահամուռ գործել:
Հարակից հրապարակումներ`
- Կարին Տոնոյանը ներկայացրել է ակցիայի երթուղին
- Կարին Տոնոյան. Արտաքին որևէ մի ուժ չպիտի գաղութացնի Հայաստանը, սա վերջնագիր է ՀԱՅԻ կողմից