Դատարանում Արմեն Չարչյանին դիմավորեցին ծափերով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր շարունակվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը: Նիստին ներկա է Արմեն Չարչյանը:
Նիստերի դահլիճում ներկաները ծափահարություններով դիմավորեցին պրոֆեսորին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Ա.Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Կալանքի ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, որոշ ժամանակ քաղաքացիական հիվանդանոցում է բուժում ստացել:
Հարակից հրապարակումներ`
- «Արմեն Չարչյանի գործի վերաբերյալ պահպանվող հանցավոր անտարբերությունն աններելի է»
- Արմեն Չարչյանը, չնայած առողջական խնդիրներին, կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Վարդևանյան
- Չարչյանի գործով բժիշկ փորձագետները հաստատվեցին
- Փաստաբան. Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
- Չարչյանի գործը հետաձգվել է․Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագո՞րծ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Իշխանյան
- Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի