22.11.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 21-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 2 մահվան դեպք։ 54-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, երկրորդ տիպի շաքարային դիաբետ:
56-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21386 քաղաքացու հետազոտություն, որից 3513-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 20.11.2021. Արցախում կորոնավիրուսով 21 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- 19.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
- 18.11.2021. Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 17.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 16.11.2021. Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին