
Երբ լինի ժողովրդի անհրաժեշտ համախմբումը, մենք կազատվենք այս ապիկար, տգետ իշխանություններից. Բաբկեն Հարությունյան
«Շատ կարևոր է, որ ընդդիմության գործողությունները լինեն շարունակական»,-Հանրապետության հրապարակում անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Նա նկատեց, որ երկրում կուտակվող անվտանգային, տնտեսական լուրջ խնդիրների պայմաններում ժողովուրդն ընդդիմության գործողություններից արդյունքներ է ակնկալում:
Նկատելով որ թեկուզ փոքր բողոքի ակցիաներից հետո էլ ժողովուրդը դժգոհում է, որ չհաջողվեց ազատվել իշխանութունից ՝ Հարությունյանն առաջարկեց ռելա գնահատել իրավիճակը և թեկուզ փոքր ակցիաներով, հանրահավաքներով հասնել բողոքի կուլմինացիայի և կարողանանլ շարժվել առաջ:
Նա ժողովրդին կոչ արեց չհիասթափվել, քանի որ պայքարը լինում է հարատև:
«Երբ լինի ժողովրդի անհրաժեշտ համախմբումը, վստահ եմ՝ մենք կազատվենք այս ապիկար, տգետ իշխանություններից»,-ասաց «Հայրենիք» կուսակցության անդամը և հավելեց.«Հասարակության մոտ կա իշխանությունից հիասթափություն, Նիկոլին ընտրած մարդիկ միայնակ են մնացել իրենց սիրելիի հետ, և հիմա նրանք առերեսվում են այս իրականությանը, որտեղ մենք անպաշտպան ենք, կորցնում ենք նոր տարածքներ, ապագա չկա ու անընդհատ հիմնահարցերի առաջ ենք կանգնում»:
Հարությունյանի խոսքով՝ բողոքների այս ալիքը կհանգեցնի նրան, որ ժողովրդի համբերույթունը կսպառվի և իշխանություններին կքշեն իրենց աթոռներից: