Դերսիմի հազարամյա հայկական եկեղեցին ավերակի է վերածվել
Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»:
Դեռևս 2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։
Էրգանի եկեղեցին կառուցվել է 975 թվականին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են են հայատառ որոշ արձանագրություններ: Էրգանի եկեղեցին համարվում է Դերսիմի ամենամեծ ու հին հայկական եկեղեցիներից մեկը։ Հայտնի է, որ ցեղասպանության ժամանակ Էրգանիի վերջին քահանան հրկիզվել և սապնվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան