«Նա է հաղթողը». Օգտատերերը «Մանկական Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակի երգը լավագույնն են համարում
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգն ու տեսահոլովակը մրցույթի յութուբյան էջում հրապարակելուց հետո երեք օրերի ընթացքում արդեն ավելի քան 388 հազար դիտում ունի:
Տարբեր երկրներից օգտատերեր իրենց գրառումներում հայաստանյան պատվիրակի երգը համարում են ներկայացված կատարումներից ամենալավը.
«Շնորհակալություն Եվրատեսիլին՝ մեզ այս թագուհու հետ ծանոթացնելու համար»:
«Պետք է սովորել հայերեն այս գլուխգործոցը երգելու համար»:
«Եվրատեսիլի պատմության մեջ ամենալավ երգը»։
«Անհավանական հիանալի և մթնոլորտ ստեղծող երգ։ Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանը կհաղթի այս տարի։ Երևան-2022»:
«Հոլովակ, երգ, ձայն… շքեղ է: Սա հաղթող է, նա համաշխարհային աստղ է։ Կարելի է մրցույթ չանցկացնել: Նա մրցակիցներ չունի»:
«Հաղթանակի հույս ունեմ: Մալենա, դու հիասքանչ ես, շքեղ ձայնով, դու պետք է զբաղեցնես առաջին տեղը»:
«Սա գլուխգործոց է, անդադար լսում եմ: Նա է հաղթողը»:
Հարյուրից ավելի նմանատիպ գրառումներ են ուղեկցում Մալենայի տեսահոլովակը:
«Քամի քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։
Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայանը, հագուստի դիզայնը՝ Արամ Նիկոլյանի։
Հիշեցնենք որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Հարակից հրապարակումներ`
- Մալենան «Քամի քամի» երգով Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլում»
- «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայացնի Մալենան
- 2 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ 2022»-ին
- Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան