Զբաղվածության ի՞նչ ծրագրեր է առաջարկում պետությունը՝ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ունեցող անձանց
Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին տրամադրվում է`
.Աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,
.Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մանրամասնում են նաև համագործակցության մասին.
. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ռազմական գործողություններին մասնակից ավելի քան 100 շահառուի «JavaScript» ծրագրավորման լեզվի մասնագիտական ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն (կրթություն ստանալու և որոշակի գործիքակազմի տիրապետելով)՝ հետագայում աշխատանք գտնելու նպատակով։
«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ՝ 2020 թ. ռազմական գործողություններին մասնակցած առնվազն 100 շահառուի համար մասնագիտական ուսուցման կազմակերպման, աշխատանքային պրակտիկայի և աշխատանքի տեղավորման նպատակով։ Մինչ հիմնական աշխատանքի անցնելը՝ ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր ամիս շահառուներին վճարվում է առնվազն 80,000 դրամ։
. Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ 2020թ. արցախյան պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի